Վրաստանի սպորտի նախկին նախարարին ձերբակալել են իր տանը տեղի ունեցած սպանության պատճառով
Վրաստանում ձերբակալվել է երիտասարդության և սպորտի հարցերի նախկին նախարար Լադո Վարձելաշվիլին, ում բնակարանում գիշերը սպանություն է տեղի ունեցել, տեղեկացնում է GHN կայքը։
Նախնական տեղեկություններով՝ նրան կասկածում են անօրինական զենք պահելու համար։
Գիշերը Վարձելաշվիլիի՝ Թբիլիսիում գտնվող բնակարանում մահացու վիրավորում էր ստացել սպորտի նախարարության աշխատակից, 45-ամյա Դևի Սիրաձեն։
Պարզվել էր, որ նախկին նախարարն իր տանը հյուրեր է ընդունել։ Հյուրասիրության ընթացքում պատահական կրակոց է հնչել, ինչից էլ աշխատակիցը մահացել է։
Վարձելաշվիլիի տանը նշել են ընկերոջ վերադարձն արտերկրից։ Ատրճանակը պատահմամբ ընկել է և կրակել, ինչի հետևանքով էլ Սիրաձեն վիրավորվել է։ Տուժածը դուրս է եկել փողոց, որտեղ էլ մահացել է։
Տանտիրոջ ձերբակալության մասին լուրը հաստատել է նրա փաստաբանը։










