Լոս Անջելեսի սարսափները. հյուրանոցի հաճախորդները շաբաթներով խմել են մի բաքի ջուր, որում դիակ է եղել

10:51 • 22.02.13

Լոս Անջելեսի (ԱՄՆ) Cecil հյուրանոցի հաճախորդները մոտ 3 շաբաթ խմել են մի բաքի ջուր, որի մեջ աղջկա դիակ է եղել, հայտնում է Russia Today-ը։ 

 

Հունվարին CNN հեռուստաալիքը հայտնել է, որ Վանկուվերից ժամանած Էլիզա Լեմ անունով աղջիկն անհայտ կորել է Լոս Անջելեսում։ Օրերս ջրմուղագործը ջրի ճնշման անկման պատճառը հասկանալու համար բարձրացել է տանիք, որտեղ էլ ջրի բաքում հայտնաբերել է աղջկա մարմինը։

 

«Ջուրը տարօրինակ համ ուներ, սակայն մենք չէինք էլ կարող պատկերացնել, թե ինչն է պատճառը։ Առաջին վայրկյաններին լոգարանում սարսափելի սև ջուր էր հոսում, սակայն հետո այն կարգավորվում էր»,- խոստովանել է հյուրերից մեկը։

 

Մահացած աղջկա ծնողները հայտնել էին նրա անհետանալու մասին փետրվարի սկզբին։ Ոչ ոք չգիտի, թե ինչպես է նա հայտնվել տանիքում, սակայն տեսախցիկները ցույց են տվել, որ մահվան նախօրեին նա շատ վախեցած է եղել։
Ոստիկանությունը հետաքննություն է վարում։


Դեռևս պարզ չէ, թե ինչպես է ջուրն ազդել հյուրանոցի հաճախորդների առողջության վրա։