Միշել Օբաման Big Bird ճուտիկի հետ նկարահանվել է առողջ ապրելակերպ քարոզող տեսահոլովակներում (տեսանյութեր)

17:00 • 22.02.13

ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման Սպիտակ տան խոհանոցում նկարահանվել է երեխաների համար նախատեսված, առողջ ապրելակերպն ու սննդակարգը քարոզող տեսահոլովակներում, գրում է Daily Mail-ը։

 

Սակայն առաջին տիկինը նկարահանման հրապարակի միակ շողշողացող  «աստղը» չի եղել. նրան է միացել նաև Big Bird-ը՝ հսկայական, դեղին ճուտիկը, որը ևս երեխաներին առողջ սնվելու և ապրելու կոչ է արել։

 

Գովազդային առաջին հոլովակում մարջանագույն բլուզով և նորաձև սանրվածքով տիկին Օբաման ճուտիկին բացատրում է թարմ մրգերի և բանջարեղենների օգտակարության մասին, իսկ 2-րդում կարևորում է ամեն օր մարմնամարզությամբ զբաղվելն ու ակտիվ կենսակերպ վարելը։