Ադրբեջանցիները 20 տարվա դադարից հետո «պատմական» նամազ են արել շփման գծում

14:51 • 22.02.13

Ադրբեջանական և հայկական զինված ուժերի շփման գծում 20 տարվա ընթացքում առաջին անգամ մուսուլմանական աղոթքի ձայն է հնչել, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։

 

Տիգրանակերտի (Աղդամ) մոտակայքում գտնվող «Ջումշուդ» մզկիթում այսօր ադրբեջանցիներն աղոթել են։

Ազանից (մուսուլմաններին աղոթքի հրավիրող ձայնը) հետո մզկիթում ուրբաթօրյա նամազ է տեղի ունեցել, որին մասնակցել են ինչպես շփման գծի մոտ բնակվող մուսուլմանները, այնպես էլ այլ շրջանների բնակիչներ։

 

Այդ արարողության առթիվ՝ անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել։ Շփման գծում միջադեպեր չեն արձանագրվել։


Ադրբեջանցիները պատրաստվում են վերականգնել աղթոքի հրավիրող ազանի ձայնը նաև սահմանամերձ այլ բնակավայրերում։