Բենեդիկտոս 16-րդը հրաժարվել է Պապական գահից՝ տեղեկանալով միասեռական հոգևորականների մասին

10:25 • 22.02.13

Իտալական լրատվամիջոցների տվյալներով՝ Բենեդիկտոս 16-րդը Պապական գահից հրաժարվելու մասին որոշում էր կայացրել դեռևս դեկտեմբերի 17-ին, ինչի պատճառը եղել է այն, որ ստացել է թղթապանակ, որում միասեռական հոգևորականների մասին տեղեկություններ են եղել, գրում է gazeta.ru-ն։

 

Իտալական La Republicca պարբերականի հոդվածում պնդում կա, որ երեք կարդինալներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվել է Վատիկանից գաղտնի փաստաթղթերի արտահոսքի ուսումնասիրմամբ։


Նրանք զեկույց են կազմել, որում նշել են, որ արխիվից անհետացել է երկու հատոր՝ գրեթե 300 էջ փաստաթուղթ։


Զեկույցում եղել են տվյալներ վատիկանյան մի քանի խմբավորումների մասին, ովքեր գաղտնի քաղաքական պայքարի են մասնակցում։ Դրանցից մեկի անդամները «միավորված են իրենց սեռական կողմնորոշմամբ»։


Ստացված փաստաթղթերն այս պահին պահպանվում են պապական բնակավայրի պահարանում, և Բենեդիկտոս 16-րդը պետք է ուսումասիրի դրանք։

Վատիկանը հրաժարվել է հաստատել կամ հերքել պարբերականի տարածած տեղեկատվությունը։
 

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Բենեդիկտոս 16-րդը հայտարարել էր, որ կլքի պաշտոնը փետրվարի 28-ին։ Իր որոշումը 85-ամյա հոգևորականը պատճառաբանել էր տարիքով։