Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

08:28 • 22.02.13

Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:


Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:


Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: