Սիրիայում ռմբակոծության է ենթարկվել հեռուստակենտրոնի շենքը. «Ալ Արաբիա»
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հրետանային ռմբակոծությունը շարունակվում է։
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը՝ արաբական «Ալ-Արաբիա»-ին հղումով՝ այսօր ընդդիմադիրների հարձակման թիրախ է դարձել Սիրիայի հեռուստակենտրոնի շենքը։
Համաձայն ընդդիմության տարածած տեսանյութի՝ համազարկային կրակահերթը հեռուստակենտրոնի շենքի վրա տեղացել է առավոտյան ժամերին։
Պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հաստատել տեղեկությունը, սակայն «Սուրիա» և «Ալ-Ախբարիե» հեռուստաընկերությունները հեռարձակումը չեն դադարեցրել։
«Սուրիա ալ-Էն» գործակալության տվյալներով՝ երեկ Մազրաա շրջանում տեղի ունեցած պայթյունից բացի Դամասկոսում ևս մի քանի պայթյուններ են որոտացել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 22 խաղաղ բնակիչ։
Այսպիսով՝ երեկվա «արյունոտ հինգշաբթին» Սիրիայի մայրաքաղաքում 75 մարդու կյանք է խլել։










