Իսրայելի նախագահին նվիրել են տրակտորով արված նրա դիմանկարը

08:54 • 22.02.13

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին 90-ամյակի կապակցությամբ նվիրել են 25 հեկտար տարածք ընդգրկող նրա դիմանկարը, հայտնում է Взгляд-ը։ Թել Յոսեֆի բնակիչների նվերը հոբելյարը տեսել է ուղղաթիռի սրահից։

 

«Ժամանակին ես էի հերկում այս դաշտերը, իսկ այժմ հերկված եմ դրանց վրա։ Ահա այսպիսի վերադարձ արմատներին»,- ասել է նախագահը։

 

Թել Յոսեֆի բնակիչների խնդրանքով՝ դիմանկարը նկարել է արվեստագետ Պիտեր Վիները։ Նա վստահ է, որ իր մոտ ստացվել է ամենամեծ «դաշտային» դիմանկարն Իսրայելում։ «Հնարավոր է՝ նաև ամբողջ աշխարհում։ Աշխատանքը շատ երկար է տևել, սակայն ինձ համար մեծ պատիվ է նկարել նախագահին նման ոչ ստանդարտ մեթոդով»,- ասել է նա։

 

Ի դեպ, Պերեսի 90-ամյակը կնշվի օգոստոսին։