ԵԱՀԿ գրասենյակի դիմաց քաղաքացիները դեղին և կարմիր քարտեր են ցույց տալիս միջազգային դիտորդներին

14:27 • 22.02.13

Այս պահին Երևանում ԵԱՀԿ գրասենյակի դիմաց ՀՀ քաղաքացիներ են հավաքվել և դեղին ու կարմիր քարտեր են ցույց տալիս միջազգային դիտորդներին՝ ի նշան պահանջի, որ հեռանան Հայաստանից։


«Ոստիկանները սահմանափակում են ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը: Միայն մի տիկնոջ ցուցադրաբար թողեցին»,- Tert.am-ին ասաց ակտիվիստներից Բայանդուր Պողոսյանը:


Հիշեցնենք, որ օրերս, երբ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը Երևանում ներկայացնում էր նախագահական ընտրությունների վերաբերյալ նախնական եզրակացությունը, նույն Բայանդուր Պողոսյանը և Կարեն Հարությունյանը հրապարակավ դիտորդներից պահանջեցին կեղծ գնահատականներ չներկայացնել: