Մեկնարկեց ՀՀՇ-ի արտահերթ նստաշրջանը. օրակարգում է նաև ընտրությունների վերաբերյալ ՀՀՇ-ի հայտարարությունը

12:46 • 23.02.13

Հայոց համազգային շարժման արտահերթ համագումարը սկսվեց ՀՀ օրհներգով, որը դահլիճում հավաքվածները ունկնդրեցին աջ ձեռքերը վեր բարձրացրած և բռունցք արած:


Երբ ՀՀՇ վարչության պատվավոր անդամ Լևոն Տեր-Պետրոսյանը ներս մտավ դահլիճ, ներկաները ծափերով ողջունեցին նրան և միաձայն սկսեցին վանկարկել՝ Լե-վոն, Լե-վոն…


Ինչպես հայտնեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, տարածքային հայտերի հիման վրա տարածքային կառույցներին հատկացվել է 630 մանդատ և համագումարին արդեն գրանցվել է 430 պատվիրակ:


Օրակարգի հարցը՝ ՀՀՇ վերաբերմունքը ՀԱԿ ստեղծող նախաձեռնող խմբի վերաբերյալ:


Բաբկեն Արարքցյանի առաջարկությամբ համագումարի օրակարգ մտավ նաև ՀՀՇ-ի հայտարարությունը փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ:


«ՀՀՇ-ն չի ընդունում այս ընտրության արդյունքները, մեզ համար ընդունելի չեն միջազգային, նամանավանդ՝ եվրոպական դիտորդների գնահատականները, որը հետ է մղում Հայաստանի ժողովրդավարական գործընթացները: ՀՀՇ-ն կանգնած է սահմանադրական կարգի վերականգման, ժողովրդավարության վերականգման մեր ժողովրդի պայքարի կողքին»,- ասաց Բաբկեն Արարքցյանը: