Երեք մարդ է ձերբակալվել Իսպանիայում իրանական այլախոհներին հետևելու կասկածանքով

01:06 • 23.02.13

Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, որոնք կասկածվում էին Իրանից հեռացած այլախոհների մասին տեղեկություններ ձեռք բերելու և այդ տեղեկություններն իրանական իշխանություններին փոխանցելու մեջ, փետրվարի 23-ին հաղորդում է Associated Press գործակալությունը` հղում կատարելով Իսպանիայի ներքին գործերի նախարարությանը:


Գործակալության տվյալներով, երեք ձերբակալվածները, որոնցից մեկը Մադրիդում Իրանի դեսպանատան աշխատակից է, աշխատել են Իսպանիայում քաղաքական ապաստան խնդրած անձանց ոչ կառավարական կազմակերպությունում:


Իսպանիայում ապաստանած այլախոհ Իրանի քաղաքացիների մասին տեղեկություններ ստանալով, կասկածյալները, ոստիկանության վարկածով, դրանք փոխանցել են իրանական հատուկ ծառայություններին: