Լոնդոնյան համալսարանը ուսանողներին կոկաին է առաջարկում՝ փորձի համար
Լոնդոնյան Թագավորական քոլեջ համալսարանը հարյուրավոր ուսանողների նամակներ է ուղարկել՝ առաջարկելով մասնակցել մի փորձի, որը պետք է բացահայտի օրգանիզմի վրա ծանր թմրանյութերի ազդեցությունը, գրում է РИА Новости-ին` հղում կատարելով Evening Standard պարբերականին:
Հետազոտությունը ենթադրում է «կոկաինի օգտագործում` քթանցքներով» և պետք է անցնի Լոնդոնի Սուրբ Թովմաս հիվանդանոցի կլինիկական տոկսիկոլոգիայի բաժանմունքի վերահսկողության տակ:
Բացի այդ, նախագիծն իշխանությունների կողմից արտոնվել է:
Փորձին չի թույլատրվում թմրանյութերի կախվածություն ունեցող անձանց մասնակցությունը, ինչպես նաև նրանց, ով բժշկություն կամ ատամնաբուժություն է ուսանում:
Իսկ ծրագրում ներգրավվածները բացի կոկաինից, նաև «համապատասխան դրամական փոխհատուցում» կստանան:
«Կոկաինը ընդունելուց հետո ձեզանից բիոլոգիական նմուշներ կվերցվեն. արյան, մեզի, մազերի, քրտինքի և թքի` որպեսզի ուսումնասիրվի, թե ինչպես է թմրանութը տարածվում մարդու օրգանիզմում», - ասվում է համալսարանի նամակում:










