Պակիստանի հյուսիս-արևմուտքում ավտոբուսի վթարի հետևանքով 17 մարդ է զոհվել

16:00 • 23.02.13

Պակիստանի հյուսիս-արևմուտքում այսօր ճանապարհատրանսպորտային վթարի հետևանքով 17 մարդ է զոհվել, այդ թվում՝ 9 կին և 5 երեխա, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ 


Տարվում է 11 մարդու որոնողական աշխատանքներ, որոնք համարվում են անհայտ կորած, հայտնում է Փեշավար քաղաքի ոստիկանությունը։


Համաձայն նախնական տվյալների՝ ավտոբուսը, որում գտնվել են Մարդան քաղաք հարսանիք ուղևորվող փեսայի բարեկամները, դուրս է եկել նեղ ճանապարհից և շրջվել։ Վթարը տեղի է ունեցել անձրևի պատճառով ճանապարհի սայթաքուն հատվածում։