Րաֆֆի Հովհաննիսյանը Ապարանում մտավ այն հիվանդանոցը, որտեղ փակցված էր եղել Սերժ Սարգսյանի պաստառը (լուսանկարներ, տեսանյութ)

15:10 • 23.02.13

Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ այսօր սկսվել է մարզային հանդիպումների շարքը, ինչի մասին հայտարարվել էր երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։ Եվ արդեն նա հասցրել է լինել Աշտարակում:


Րաֆֆի Հովհաննիսյանի հաջորդ կանգառը Ապարանն էր, նախ այցելեց հիվանդանոց, որտեղ քարոզարշավի ժամանակ փակցված էր Սերժ Սարգսյանի նկարը և հերթապահ բժշկից շնորհակալություն հայտնեց, որ հետևել են օրենքին և հանել են գործող նախագահի նկարը:


Մինչ այդ Րաֆֆի Հովհաննիսյանը զրույց ունեցավ ոստիկանների հետ, ովքեր արգելում էին քայլել փողոցի երթևեկությանը խանգարող մարդկանց: Ինչից հետո զրույցին միացած Արմեն Մարտիրորսյանը պնդեց, որ ըստ օրենքի՝ իրենք իրավունք ունեն հավաքվել, քանի որ այդ տարածքում 99 մարդուց ավելի մարդ չկա: Հիշեցնենք, որ «Եթերի, ցույցերի, հանրահավքների մասին» օրենքը արգելում է 99 հոգուց ավել մարդուց բաղկացած չարտոնված հանրահավաքները:


Րաֆֆի Հովհաննիսյանը խոսքն ուղղելով ապարանցիներին՝ ասաց, որ Ապարանը, որը 1918թ.-ին փրկեց Հայաստանի հանրապետությունը, ոտաբոբիկ թուրքի դեմ կանգնեց և պաշտպանեց այս օրը։ «Հաջորդ անգամ ոչ մի ոստիկան ժողովրդին չի վախեցնելու։ Թող ոչ մեկը քաղաքացուն չսպառնա։ Ապարանը փրկեց Հայաստանը, և հիմա Ապարանը որոշում է նորից փրկել Հայաստանը»,– ասաց նա։