Ռուսաստանին և Չինաստանին միավորում է ընդհանուր վտանգը. La Figaro
Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը զարգացման նոր փուլ է ապրում: Բոլորովին վերջերս Մոսկվան Պեկինին մեղադրում էր նրանում, որ նա կրկնօրինակում է ռուսական ռազմական նորարությունները, իսկ հետո դուրս են գալիս միջազգային շուկա և մրցակցում են նրանց հետ: 2011 թվականին նույնիսկ ոչ պաշտոնական որոշում էր կայացվել, ըստ որի արգելվում էր Չինաստանին վաճառել «մարտավարական նշանակություն ունեցող զենքեր», որոնց թվում էր միջուկային սուզանավերը, գրում է ИноТВ-ին՝ հղում կատարելով Le Figaro-ին:
Սակայն ընդհանուր վտանգները միավորել են հարևաններին: Ասիայում ամերիկյան ՀՀՊ համակարգերի զարգացումը ստիպեցին, որպեսզի Մոսկվան և Պեկինը նոր ռազմական պայմանագրեր ստորագրեն: Իսկ հունվարի սկզբին Չինաստանի առաջնորդը հայտարարեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը մտնում է Չինաստանի առաջնային նպատակների մեջ:
Իսկ Ռուսաստանը կրկին պատրաստ է Չինաստանին մատակարարել վերջին սերնդի զենքեր: Այդ մասին է վկայում դեկտեմբերին «Ամուր» տեսակի սուզանավերի վաճառքի մասին պայմանագիրը, որը նախատեսում է սուզանավերի համատեղ կառուցում և չինական կողմին պատրաստման տեխնոլոգիաների փոխանցում: Չինաստանը կդառնա առաջին պետությունը, որը կստանա այս սուզանավերը, որոնք կուժեղացնեն երկրի պաշտպանողական ներուժը:
«Իսկ սա առաջնային նպատակ է ծովային տարածությունների համար, որտեղ ամերիկյան նավատորմը շատ հարմարավետ է իրեն զգում»,- գրում է հոդվածի հեղինակը:
Մոսկվայի և Պեկինի մերձեցումը հատկապես նկատելի է ինքնաթիռների վաճառքի ոլորտում: Չինաստանը ցանկանում է ձեռք բերել 10 ռուսական Ил-76 և 24-ից 40 հատ Су-35:
Որոշ մասնագետներ կարծում են, որ գործը կարող է հասնել մարտավարական ռմբակոծիչներին:
«Չինացիները կցանկանային հասնել ամերիկյան մայրցամաքին»,- գրում է Le Figaro-ն: Իսկ Մոսկվան այս ամենին աջակցում է:










