Իսպանիայի թագավորի փեսան կկանգնի դատարանի առաջ
Իսպանիայի թագավորի դստեր ամուսինը` Ինյակի Ուրդանգարինը, ով կասկածվում է խարդախությունների մեջ, կկանգնի դատարանի առաջ. տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Դատախազությունում ենթադրում են, որ թագավորի ազգականը, ով զբաղվում է բարեգործությամբ, տարբեր հիմնադրամներից գումարներ է փոխանցել իրեն պատկանող ընկերության հաշվին։ Ուրդանգարինն այդ մեղադրանքը կեղծ է համարում։
Դեռևս հայտնի չի՝ արդյոք այդ մեքենայություններին մասնակցե՞լ է նրա կինը՝ արքայադուստր Քրիստինան։ Իսպանիայում, որտեղ տնտեսական խնդիրները շարունակվում են, սկանդալը մեծ աղմուկ է առաջացրել։










