Սիրիայի ընդդիմությունը հրաժարվել է այցելել ՌԴ և ԱՄՆ՝ Հալեպի հրթիռակոծության պատճառով

11:18 • 23.02.13

Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան մերժել է Մոսկվա և Վաշինգտոն այցելելու հրավերը՝ երկրում խաղաղ բանակցային ճանապարհով հակամարտությունը լուծելու համար. տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Սիրիացի ընդդիմադիրները նաև հրաժարվել են մասնակցել մարտին Հռոմում կայանալիք «Սիրիայի բարեկամներ» միջազգային խմբի հանդիպմանը։

Ընդդիմությունը հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ նման որոշման պատճառը Բաշար ալ-Ասադի զորքերի կողմից Հալեպ քաղաքի երեկվա ռմբակոծությունն է, որի հետևանքով, ինչպես պնդում են ընդդիմադիրները, խաղաղ բնակիչներ են զոհվել։


Նրանք մեղադրել են Ռուսաստանին, որը, ընդդիմության համոզմամբ, շարունակում է զինել Բաշար ալ-Ասադի ռեժիմին։