Սիրիայից Լիբանանի տարածքի գնդակոծման հետևանքով առնվազն երեք լիբանանցի է զոհվել

23:36 • 24.02.13

Ավելի քան 3 Լիբանանի քաղաքացի է զոհվել սիրիական կողմից իրականացված գնդակոծումների հետևանքով, կիրակի հաղորդում է լիբանանյան «Դեյլի սթար» պարբերականը:


Պարբերականի տեղեկություններով, զանգվածային կրակի տակ է առնվել Լիբանանի հյուսիսի Վադի Խալեդ շրջանը:


Լիբանանի նախագահ Միշել Սուլյեմանը կիրակի դիմել է սիրիական հակամարտության կողմերին լիբանանյան տարածքը գնդակոծելուց զերծ մնալու կոչով:


«Անհրաժեշտ է հարգել Լիբանանի չեզոք դիրքորոշումը, որը ենթադրում է այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելը, այդ թվում և Սիրիայի», - ասվում է Լիբանանի նախագահի հայտարարության մեջ: