Շվեյցարիայում 3 զինվորականներ թևավոր կոստյումներով «թռել» են մոտ 4000մ բարձունքից (տեսանյութ)
Շվեյցարիայում 3 տաքգլուխներ ցատկել են Էյգեր լեռից, որը Ալպերում է և ունի 3970 մ բարձրություն: Ցատկն իրականացվել է թևավոր կոստյումով: Այդ ամենը տեսագրվել է:
Jump4Heroes անունով թիմը իր քաջագործությունը իրականացրել է ի պատիվ բրիտանական զինված ուժերի: Զինվորականներ Սփենսեր Հոգին, Դին Սմիթին և Ալասթեր Մաքարթնիին ուղղաթիռով հասցրել են բարձունք՝ լեռան հյուսիսային՝ տխրահռչակ կողմ:
Ազատ անկումից հետո նրանք, այնուամենայնիվ, ստիպված են եղել թևերով կոստյումից անցում կատարել պարաշյուտին, որը զարդարված է եղել կակաչներով:
Թռիչքն իրականացվել է բարեգործական նպատակներով, որպեսզի փող հավաքվի Բրիտանիայի թագավորական լեգեոնի համար, որը օգնություն է տրամադրում զինվորականների ընտանիքներին:










