FEMEN-ի մերկ ակտիվիստուհիները հարձակվել են Բեռլուսկոնիի վրա (տեսանյութ)

21:29 • 24.02.13

Հայտնի ֆեմենիստական FEMEN շարժման ակտիվիստները հերթական սկանդալային միջոցառումն են կազմակերպել: Այս անգամ նրանց թիրախ է դարձել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռուսկոնին, գրում է РБК-ն:


3 կիսամերկ աղջիկներ փորձել են հարձակվել քաղաքական գործչի վրա, երբ նա եկել էր ընտրատեղամաս, որպեսզի մասնակցեր խորհրդարանական ընտրություններին: Նրանց մարմինների վրա գրված էր «Basta Berlusconi» (Բավական է Բեռլուսկոնի) կարգախոսը:


«FEMEN-ը իտալացիներին կոչ է անում իրագործել մաֆիոզ, պեդոֆիլ Բեռլուսկոնիի «քաղաքական» սպանությունը: Իտալիա, մի քվեարկիր նրա համար, ով պետք է բանտում նստի»,- նշվում է FEMEN-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է շարժման պաշտոնական կայքում:


Հիշեցնենք, որ Բեռլուսկոնիին մեղադրանք է ներկայացվել սեքս-սկանդալի գործով, որը ստացել է «Ռուբիգեյթ» անվանումը: Նախկին վարչապետը մեղադրվում է Ռուբի անունով անչափահաս մարմնավաճառի հետ կապ ունենալու մեջ: Ենթադրյալ հանցագործության պահին աղջիկը 17 տարեկան էր: