ԱՄՆ-ում զենքի մասին օրենքի դեմ 100-ից ավելի ցույցեր են անցկացվել
ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքներում 100-ից ավելի ցույց է անցկացվել՝ ուղղված Սպիտակ տան՝ հրազենի տարածման վերահսկողությունը խստացնելու ծրագրերի դեմ, հայտնում է РИА-Новости-ն։
Հիեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընթացիկ տարվա հունվարին կոչ է արել Կոնգրեսին մշակել օրինագծերի նոր փաթեթ, որն անհամեմատ ավելի խիստ դրույթներ կսահմանի զենքի վաճառքի ու տարածման համար։
Վերջին շրջանում Միացյալ Նահանգներում հրազենի կիրառմամբ հաճախակի դարձած ողբերգական դեպքերն ամերիկացիների շրջանում բավական իրարամերժ կարծիքների են հանգեցրել զենքի վաճառքը վերահսկող խիստ միջոցառումների շուրջ։
«Զենքային բարեփոխման» ընդդիմախոսները պնդում են, որ այն կսահմանափակի իրենց ազատությունն ու զենք կրելու սահմանադրական իրավունքը։
«Դա իմ անկապտելի իրավունքն է, որի համար ես պատրաստ եմ կյանքս զոհել»,- բղավել է ցուցարարներից մեկը։ Ազատ զենք կրելու իրավունքի պաշտպաններից մի քանիսը ցույցերին մասնակցել են սեփական հրազեններով։










