Իրանը զորավարժությունների ժամանակ օտարերկրյա անօդաչու է որսացել
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները (ԻՀՊԿ) պնդում են, որ իրենց հաջողվել է օտարերկրյա անօդաչու թռչող սարք որսալ, որը փորձել է ներխուժել երկրի օդային տարածք, տեղեկացնում է Газета-ն։
Թեհրանում հայտնել են, որ անօդաչուն հայտնաբերվել է ԻՀՊԿ-ի՝ երկրի հարավում իրականացվող զորավարժությունների ընթացքում։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցչի խոսքով՝ զինվորականներին հաջողվել է պարզել անօդաչուի գտնվելու վայրը, ստանալ դրա նավիգացիոն համակարգի նկատմամբ վերահսկողությունն ու իջեցնել այն։
Այն հարցին, թե որ երկրին է պատկանել սարքը, ներկայացուցիչը չի պատասխանել։










