Իտալիայում խորհրդարանական ընտրություններ են

12:05 • 24.02.13

Իտալիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները։ Գլխավոր մրցակիցներ են համարվում նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցությունն ու Պիեր-Լուիջի Բերսանիի ձախակենտրոն Դեմոկրատական կուսակցությունը, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

 

Գործակալության տվյալներով՝ ընտրատեղամասերը բացվել են իտալական ժամանակով առավոտյան 08.00-ին և կփակվեն երեկոյան 22.00-ին։ Երկուշաբթի ընտրատեղամասերը կրկին կբացվեն։ Սպասվում է, որ այդ ժամանակ արդեն հայտնի կլինեն exit-poll-ի առաջին տվյալները։

 

Ինչպես հայտնում է Reuters-ը, վերջին սոցհարցումների համաձայն, որոնք անցկացվել են 2 շաբաթ առաջ, նախընտրական պայքարում առաջատար է Բերսանիի կուսակցությունը։