Չինացիները նշում են ռոմանտիկ և գունագեղ Լապտերների տոնը (լուսանկարներ)
Չինաստանի բնակիչներն այսօր նշում են ռոմանտիկ և գունագեղ Լապտերների տոնը՝ Յուանսյաոն, որով ավարտվում են լուսնային օրացույցով չինացիների Ամանորի առթիվ 2-շաբաթյա միջոցառումները, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Այս օրն ընդունված է ուտել բրնձով պատրաստված համանուն ուտեստը, որը խորհրդանշում է բարեկեցություն և «քաղցր կյանք»։
Արդեն վաղ առավոտից Պեկինում լսվում են հրավառությունների ձայներ, որոնք Չինաստանում ցանկացած տոնի անբաժանելի մասն են։ Արդեն երեկոյան կլինի առավել շքեղ հրավառության, որով չինացիները հերթական անգամ կփորձեն մի լավ վախեցնել չար հոգիներին։
Տոնին ընդունված է նաև դիմակավորված երթեր ու պարեր կազմակերպել։
Սակայն տոնի ամենակարևոր մասը լապտերներն են։ Մթնշաղին Չինաստանի բնակիչները գնում են հիանալու բազմազան լապտերներով, որոնք կախվում են փողոցներում և այգիներում։ Ըստ հավատալիքների՝ երեկոյան զբոսանքը և լուսնային լույսով հիանալը բարեկեցություն են բերում և քաջառողջություն։










