Իսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության դեմ
Իսպանիայի 80 քաղաքներում մի քանի տասնյակ հազար մարդ բողոքի ակցիաներ են կազմակերպել ընդդեմ կառավարության կողմից իրականացվող տնտեսական խիստ միջոցառումների, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Ակցիաներից ամենախոշորը տեղի է ունեցել մայրաքաղաք Մադրիդում, որտեղ ցուցարարները, ներքաղաքական իրադրությունից և պետական ծախսերի կրճատումներից դժգոհելով, 4 շարքով անցել են կենտրոնական փողոցներով, այնուհետև հանրահավաք կազմակերպել Նեպտունի հրապարակում։
Ցուցարարներն իրենց բողոքն են հայտնել ոչ միայն վարչապետ Մարիանո Ռախոյի կառավարության կողմից իրականացվող տնտեսական խիստ միջոցառումների, այլ նաև նրա անվան շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալների դեմ։










