Թբիլիսիում բողոքի ակցիա է կազմակերպվել Չինաստանից աշխատանքային միգրանտների դեմ

15:53 • 24.02.13

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր «Ազգային ճակատ» դաշինքը բողոքի ակցիա է կազմակերպել: Այն նախատեսված է անցկացնել Վազիսուբանի թաղամասում՝ Hualing հատուկ տնտեսական գոտու դիմաց, հայտնում է Грузия Online-ը։

 

Ակցիայի մասնակիցները հետևյալ պահանջներ են առաջ քաշելու՝ արգելել աշխատանքային միգրանտների մուտքը Վրաստան, խստացնել Վրաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացն ու այցագրային ռեժիմը, ապագաղտնիացնել 2012-ի ամռանը Վրաստանի էկոնոմիկայի նախարարության և Չինաստանից Hualing առևտրաարդյունաբերական խմբի միջև կնքված համաձայնագիրը։