Վիետնամում հրատեխնիկայի պահեստում պայթյունի հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել

18:55 • 24.02.13

Վիետնամի Խոշիմին քաղաքում հրատեխնիկայի պահեստում տեղի ունեցած երկու հզոր պայթյուններից առնվազն 10 մարդ է զոհվել, հաղորդում INTERFAX գործակալությունը:


Պայթյունը տեղի է ունեցել կինոարվեստի համար օգտագործվող հրատեխնիկայի 58-ամյա մասնագետ Լի Մին Ֆիոնգի տանը:

Մասնագետի տան մի մասը հատկացվել էր հրատեխնիկայի պահեստի համար: Լի Մին Ֆիոնգը և նրա ընտանիքի 6 անդամները զոհվել են: Զոհերի շարքում է նրա 6-ամյա դուստրը:

 

Ոստիկանությունում կարծում են, որ պայթյունը պատահականության կամ անզգուշության հետևանք է, նշում են վիետնամական ԶԼՄ-ները: