Իրանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը կարևոր է. Իլհամ Ալիև

12:20 • 25.02.13

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի ընդունել է Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սեյյեդ Ջալալի գլխավորած պատվիրակությանը։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «Սալամնյուզ» գործակալությունը՝ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումը հատուկ նշանակություն ունի և ընդգծել է այդ ոլորտում խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։

 

Նա նշել է, որ երկու երկրների միջև փոխայցելությունները կարևոր քայլ կլինեն այդ հարաբերությունների ամրապնդման համար։


Իր հերթին Սեյյեդ Ջալալին հայտարարել է, որ երկու երկրների միջև գոյություն ունեն պատմական բարեկամական հարաբերություններ։