Անկարայում տապալվել է Խոջալուի դեպքերի մասին ցուցահանդեսը. կան վիրավորներ
Անկարայում Խոջալուի դեպքերին նվիրված ցուցահանդեսի ժամանակ անհայտ անձինք հարձակում են գործել՝ պոկելով ու գետնին թափելով լուսանկարները, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Ցուցահանդեսի ընթացքում Խոջալուի դեպքերի վերաբերյալ ստորագրահավաք կազմակերպողների և հարձակվող երիտասարդների միջև բախում է տեղի ունեցել։
Միջադեպի ընթացքում վիրավորվել է 7 մարդ։
Պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել։










