Ադրբեջանի «մեծերը» ժամանել են Պետերբուրգ՝ «փախցրած հարսի» հարցը լուծելու համար

13:51 • 25.02.13

Լուսանկարը՝ «Կովկասի գերուհին» ֆիլմից

 

Ադրբեջանից ՌԴ «հյուսիսային» մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ են ժամանել Շամխորի շրջանի «մեծերը»՝ քաղաքում ապրող 2 ադրբեջանցի ընտանիքների խնդիրը հարթելու համար, հայտնում է Взгляд-ը։

 

Օրեր առաջ Սանկտ Պետերբուրգի Կուպչինո միկրոթաղամասում ադրբեջանցիները մեկ այլ ադրբեջանական ընտանիքից «աղջիկ էին փախցրել», ինչի պատճառով 2 ընտանիքների ներկայացուցիչների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել։

 

Այդ հարցը լուծելու և նորաթուխ բարեկամներին հաշտեցնելու հատուկ առաքելությամբ էլ Շամխորի «մեծերը» ժամանել են Պետերբուրգ։ Արդեն հայտնի է դարձել, որ ադրբեջանուհին, ում «մեղքով» տեղի է ունեցել այս խառնաշփոթը, կամուսնանա իրեն առևանգողի հետ։

 

Լրատվամիջոցի տվյալներով՝ հաշտեցմանը ներկա է գտնվել մոտ 300 մարդ, այդ թվում՝ համայնքի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի հյուպատոս Գուդսի Օսմանովը։


Վերջինիս խոսքով՝ «անթույլատրելի է, որ ադրբեջանցիները Պետերբուրգի պես մշակութային քաղաքում իրենց նման կերպ պահեն»։