Պայթյուն չինական քիմգործարանում. 20.000 մարդ է տարհանվել
Չինաստանի Գուիչժոու նահանգի Գուիյան քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան, Bestchem ընկերությունում: Այս ընկերությունը զբաղվում է միջատների ոչնչացման համար քիմիական նյութերի արտադրությամբ:
Անվտանգության նկատառումներից ելնելով քաղաքի իշխանությունները հրահանգել են 20.000 մարդու տարհանել՝ քիմգործարանից 1,5 կմ շառավղով: Միջադեպի պատճառները պարզվում են:










