Ամերիկացի անօթևանը դատի է տվել ծնողներին՝ իրեն բավականաչափ չսիրելու համար
ԱՄՆ-ում անօթևան տղամարդը սեփական ծնողների դեմ 200 հազար ԱՄՆ դոլարի հայց է ներկայացրել՝ նրանց մեղադրելով իրեն բավականաչափ չսիրելու, աղքատության մեջ մեծացնելու և առանց տուն թողնելու համար, հայտնում է Fox News-ը:
32-ամյա անօթևան Բեռնարդ Անդերսոն Բեյը՝ Բրուքլինից, իր որոշումը հիմնավորել է նրանով, որ երբեք աջակցություն կամ սեր չի ստացել իր ծնողներից:
«Մեր ընտանիքը շատ աղքատ էր, բայց հայրս ոչինչ չէր փորձում փոխել: Ես հասակ էի առնում՝ որպես բավականաչափ չսիրված ու բարձիթողի վիճակի մատնված երեխա», - պատմել է Բեյը՝ հավելելով, որ հայրը ծեծել է իրեն, անվանել «բիճ» և թմրանյութեր օգտագործել:
Բեյը դատարանի միջոցով ծնողներից պահանջում է բանկից վարկով փող վերցնել, բիզնես դնել, որն ամբողջ ընտանիքին կօգնի հարստանալ:










