ԿԸՀ-ն մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի Սերժ Սարգսյանի գրանցումն անվավեր ճանաչելու դիմումը

14:54 • 25.02.13

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր քննարկեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած դիմումը, որով պահանջվում է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումն անվավեր ճանաչել, և մերժեց դիմումը՝ հղում տալով Ընտրական օրենսգրքին։
 

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը որոշման նախագիծը ներկայացնելով՝ հայտնեց ԿՀԸ-ի որոշման հիմնավորումները, և քվեարկության կողմ՝ 7, դեմ՝ 0 արդյունքով որոշումն ընդունվեց։


Նշենք, որ ներկայացված դիմումի համաձայն նախընտրական քարոզչության համար տարածքների վարձակալության, տպագրական ծախսերի մասին Սերժ Սարգսյանի ներկայացրած հայտարարագրում 10%-ով պակաս էր նշված ծախսերի թիվը։