Չինաստանում պաշտոնյան ծառայողական մեքենայով ներխուժել է կինոթատրոն. տուժել է 26 մարդ

11:40 • 25.02.13

Չինաստանում պաշտոնյան ծառայողական մեքենայով երթևեկելիս շփոթել է արգելակման և գազի ոտնակներն ու ներխուժել կինոթատրոն, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությանը։

 

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի, Հենան նահանգում, երբ Չինաստանում նշվում էր Լապտերների տոնը։ Կինոթատրոնում անցկացվել են տոնական միջոցառումներ, այդ իսկ պատճառով շենքում շատ մարդ է եղել։ Ըստ նախնական տվյալների՝ տուժել է 26 մարդ, երկուսը գտնվում են ծանր վիճակում։

 

Ոստիկանությունը միջադեպի հետաքննություն է սկսել։