Մահացու դանակահարություն Գառնիում
Փետրվարի 24-ին` ժամը 02:20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գառնի գյուղից մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 28-ամյա Արտուշ Գևորգյանը, ով գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության կայքից։
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 24-ին` ժամը 13:00-ին, Ջրվեժ գյուղից բերման է ենթարկվել 1992թ. ծնված Արման Շ.-ն, ով խոստովանել է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 23։00-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, Գառնի գյուղում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Արտուշ Գևորգյանին դանակով հարվածել է:
Արման Շ.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է:










