Մոսկվայի դպրոցներում ռումբերի մասին ահազանգերը կեղծ են եղել
Մոսկվայի 4 դպրոցներում պայթյունների մասին ահազանգերը կեղծ են եղել, հայտնում է Эхо Mосквы-ն:
Մոսկվայի Ներքին գործերի գլխավոր վարչությունից հայտնել են, որ այդ ուսումնական հաստատություններն այժմ աշխատում են սովորական ռեժիմով:
Այժմ իրավապահները փորձում են պարզել հեռախոսային ահաբեկիչների անունները:
Ահազանգերի հետևանքով Մոսկվայում բազմաթիվ դպրոցներ տարհանվել են, հատկապես՝ քաղաքի կենտրոնում, հարավ-արևմուտքում և հյուսիս-արևմուտքում:










