Հնդկաստանում ձերբակալվել է հօգուտ Պակիստանի լրտեսության մեջ կասկածյալը
Հնդկաստանի ոստիկանությունը հայտարարել է երկրի արևմուտքում անձի ձերբակալության մասին, ով կասկածվում է Պակիստանի օգտին լրտեսական գործունեություն իրականացնելու մեջ, հաղորդում է BBC-ն:
Ձերբակալված Հնդկաստանի քաղաքացուն, ով բնակվում է Ռաջաստան նահանգում, կասկածում են նրանում, որ նա պակիստանյան հետախուզությանը տեղեկություններ է տրամադրել Հնդկաստանի բանակի՝ վերջին շրջանում իրականացրած զորավարժությունների և տեղաշարժերի վերաբերյալ:
Նշենք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները վերջերս խիստ լարվել է, մասամբ, Քաշմիրում բախումների պատճառով: Այդ շրջանի պատկանելության հարցը երկու միջուկային տերություններ դարձած պետությունների միջև չդադարող լարվածության պատճառ է:










