«Տարվա լավագույն դերասանուհի» ճանաչված Լոուրենսը «տապալվել է» աստիճանների վրա (լուսանկարներ, տեսանյութ)

13:07 • 25.02.13

Հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա լավագույն դերասանուհի» ճանաչվելն, անշուշտ, Ջենիֆեր Լոուրենսի կարիերայի ամենաանմոռանալի պահն է։ Ուստի, զարմանալի չէ, որ ծրարը բացվելուց հետո իր անունը լսելիս դերասանուհին այնպես է հուզվել, որ չի կարողացել մինչև բեմ հասնել։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, հանդիսատեսի և հյուրերի ծափահարությունների ներքո դեպի բեմը քայլելիս Լոուրենսն աստիճանների վրա սայթաքել է և ընկել։ Իրական ջենթլմեն Հյու Ջեքմանը շտապել է օգնել Լոուրենսին, սակայն 22-ամյա գեղեցկուհին ինքնուրույն վեր է կացել և վստահ քայլել դեպի բարձրախոսը։

 

Հիշեցնենք, որ սա Լոուրենսի ձախորդության առաջին դեպքը չէ. մի քանի շաբաթ առաջ՝ ԱՄՆ-ի դերասանների գիլդիայի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Լոուրենսը, կրկին բեմ բարձրանալիս, անհարմար իրավիճակում է հայտնվել։ Այս անգամ «մեղավորը» շերտավոր Dior երեկոյան զգեստն է եղել, որի մի մասը պոկվել է՝ բոլորին ի ցույց դնելով Լոուրենսի գեղեցիկ ազդրերը։

/p>