Մագադանի օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգ է հնչել
ՌԴ Մագադան քաղաքի օդանավակայան են մեկնել ուժային գերատեսչությունների աշխատակիցներ, հրշեջներ և բժիշկներ այն բանից հետո, երբ զանգ են ստացել օդանավակայանում պայթուցիկ սարքի առկայության վերաբերյալ, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ մարդիկ տարհանվել են շենքից, իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ։
Միացյալ դիսպետչերական կետ է զանգահարել մի կին և հաղորդել, որ օդանավակայանում պայթուցիկ սարք է տեղակայված։
Ավելի ուշ պարզ է դարձել, որ որևէ ռումբ չի հայտնաբերվել։ Հետաձգվել են որոշ թռիչքներ։










