Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում ՀՀ քաղաքացու են սպանել
Մոսկվայում 22-ամյա հայ երիտասարդի սպանության գործով քրեական գործ է հարուցվել։
Ինչպես տեղեկացնում է rosbalt.ru-ն, այդ մասին տեղեկացրել է ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Փետրվարի 23-ի առավոտյան «Զեբրա» առևտրի կենտրոնի շենքում հայտնաբերվել էր Հայաստանի Հանրապետության 22-ամյա երիտասարդի դի՝ կտրող-ծակող զենքով հասցված վնասվածքներով։
Քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հատկանիշներով (սպանություն)։
Ընթանում է հետաքննություն, ճշտվում են սպանության հանգամանքները և այն անձանց ինքնությունը, որոնք կապ ունեն սպանության հետ։










