Սիրիայի իշխանությունները պատրաստ են բանակցել՝ նաև զինված ընդդիմության հետ. Սիրիայի ԱԳՆ

14:09 • 25.02.13

Սիրիայի կառավարությունը պատրաստ է բանակցել զինված ընդդիմության հետ, այդ թվում՝ զինված խմբավորումների, հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հայտարարությունը, որն արվել է Մոսկվայում:

 

«Մենք պատրաստ ենք երկխոսության ցանկացած մեկի հետ, ով երկխոսություն է ցանկանում, այդ թվում՝ նրանց, ովքեր կռվում են զենքը ձեռքին, քանի որ մենք համոզված ենք, որ բարեփոխումները չեն կարող իրականացվել արյունահեղությամբ», - ասել է Մուալեմը ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:

Սիրիացի պաշտոնյան ընդգծել է, որ այժմ Սիրիայում 30 օտար երկրներից մարդիկ են կռվում:

Միայն Ջաբհաթ ալ-Նուսրայում 28 երկրների գրոհայիններ կան, այդ թվում՝ Չեչնիայից: