Յուլյա Տիմոշենկոն շուտով տատիկ կդառնա. լրատվամիջոցներ

10:02 • 25.02.13

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի աջակիցների հանրահավաքի մասնակիցներից Վլադիմիր Մուսիենկոն հայտարարել է, որ նրա կողմնակիցների շրջանում լուրեր են շրջանառվում, որ Տիմոշենկոն կարող է շուտով տատիկ դառնալ, տեղեկացնում է korrespondent.net-ը։


«Ասում են՝ Ժենյան հղի է իր ընկերոջից՝ Արթուրից»,-ասել է Մուսիենկոն։


Տիմոշենկոյի դստեր կնքամայրը՝ Նատալյա Վետվիցկայան, ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այս տեղեկությունը։

 

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Տիմոշենկոյի դուստրը բաժանվել է առաջին՝ բրիտանացի ամուսնուց և պատրաստվում է երկրորդ անգամ ամուսնանալ։


Այս անգամ նրա ընտրյալն ուկրաինական ծագմամբ ամերիկացի գործարար Արթուր Չեչետկինն է։