Ուզբեկները բողկերի մեջ 200 կգ հերոին են տեղափոխել՝ 18 մլն դոլար ընդհանուր արժեքով (տեսանյութ)
Մոսկովյան շրջանում առգրավվել է մեծ քանակությամբ աֆղանական հերոին: Գրեթե 200 կգ շատ մեծ խտության թմրանյութը Ռուսաստան էր ներկրվել բանջարեղենի տեսքով: Ապրանքի ընդհանուր արժողությունը անցնում է 18 մլն դոլարը, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
«Հերոինը թաքցվել է բողկի մեջ: Բանջարեղենի մատակարարման պայմանագրի գինը կազմում էր 40 միլիոն դոլար: Ուղարկող կազմակերպությունը գրանցված է Տաշկենտ նահանգում, իսկ ստացողը «Восход» կազմակերպություններ էր, որը գրանցված է Օրենբուրգում»,- հայտնում են տեղեկատվական գործակալությունները:










