ԼՂՀ միջազգային ճանաչման ճանապարհին ես արցախցիների կողքին եմ. Ադամ Շիֆը շնորհավորել է Բակո Սահակյանին

10:10 • 26.02.13

Ամերիկացի հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը Արցախյան շարժման 25-ամյա տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:

 

Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

 

 

«Հարգելի պարոն նախագահ,

 

Շնորհավորում եմ Ձեզ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին ու կառավարությանը՝ ազգային-ազատագրական շարժման 25-ամյա տարեդարձի կապակցությամբ: Մեկ քառորդ դար առաջ Արցախի ժողովուրդն իր ձայնը բարձրացրեց հանուն ազատության և արժանապատության և ընդդեմ Խորհրդային կոմունուզմի և էթնիկ անհանդուրժողականության:

 

Արցախի կայացման ճանապարհը դյուրին չի եղել, և Ձեր և Արցախի ժողովրդի շնորհիվ է, որ անցյալի փորձությունները չկոտրեցին ձեր կամքն ու վճռականությունը:

 


Սումգայիթի ողբերգությունը և բռնությունները, որ իրականացվեցին ադրբեջանական այլ քաղաքներում 25 տարի առաջ, ապացուցեցին ինքնիշխան ժողովրդավարություն կառուցելու միջոցով իր ժողովրդի ինքնությունը պահպանելու Լեռնային Ղարաբաղի ընտրության արդարացիությունը:

 

Ցանկանում եմ նշել, որ ես կանգնած եմ արցախցի ժողովրդի կողքին՝ Արցախի միջազգային ճանաչման և ժողովրդավարական համակարգն ամրապնդելու ճանապարհին:

 

 
Ես այսօր միանում եմ ձեզ և անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ Արցախը կհասնի արժանի ճանաչման և իր ուրույն տեղը կզբաղեցնի  աշխարհի պետությունների ընտանիքի կազմում»:

 

Հավելենք, որ օրեր առաջ Արցախյան շարժման 25-ամյա տարեդարձի կապակցությամբ Բակո Սահակյանին շնորհավորական ուղերձ էր հղել ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն: