Մրցարշավորդ Այրտոն Սենայի ձեռնոցներն աճուրդում վաճառվել են 33.000 դոլարով
Լոնդոնում կայացած բարեգործական աճուրդում վաճառվել են «Ֆորմուլա-1»-ի բրազիլացի լեգենդար մրցարշավորդ Այրտոն Սենային պատկանող իրերը, հայտնում է Russia Today-ը։
Ձեռնոցները, որոնք պատկանել են «թագավորական մրցարշավների» պատմության մեծագույն մրցարշավորդներից մեկին, աճուրդին է փոխանցել նրա ընկերը և McLaren թիմի նախկին համակարգող Ջո Ռամիրեսը։
Դրանք գնել է Lotus թիմի սեփականատեր Ժերար Լոպեսը, իսկ թանկարժեք նմուշի գինը կազմել է մոտ 33 հազար դոլար։
Այրտոն Սենան երեք անգամ ճանաչվել է մոլորակի ուժեղագույն մրցարշավորդ և ողբերգական մահով մահացել 1994թ. մայիսի 1-ին, Սան Մարինոյում Գրան պրիի ժամանակ բետոնե պատնեշին բախվելուց հետո։










