Դամասկոսի կենտրոնում ուժգին պայթյուն է որոտացել
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում` Կուաբան շրջանում ուժգին պայթյուն է տեղի ունեցել: Դրան հաջորդել է փոխհրաձգությունը, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով ականատեսներին:
Դեռևս հայտնի չէ, թե որ օբյեկտի դեմ էր ուղղված ահաբեկչությունը:
Վերջին շրջանում Դամասկոսում պայթյունների մի ամբողջ շարք է իրականացվել, որոնցից մեկը, նախորդ շաբաթ ավելի քան 60 մարդու մահվան պատճառ դարձավ:










