Դեդ Հասանի քառասունքին ձերբակալվել է նրա զարմիկը (տեսանյութ)

10:37 • 26.02.13

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության աշխատակիցները հատուկ գործողություն են իրականացրել Մոսկվայի հյուրանոցներից մեկում, որտեղ քրեական հեղինակությունները հավաքվել էին Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մահվան 40-րդ օրվա կապակցությամբ։

 

Ինչպես նշում է Life News-ը, Դեդ Հասանի քառասունքի անվան տակ քրեական հեղինակություններն իրականում հավաք են կազմակերպել և քննարկել առանց ղեկավար մնացած հանցավոր կլանի խնդիրները։

 

Ընդհանուր առմամբ ներկա է եղել մոտ 300 քրեական հեղինականություն, սակայն իրավապահները տեղեկացել են սպասվելիք հավաքի մասին և հանկարծակիի բերել նրանց։

 

Ըստ Life News-ի տվյալների՝ հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է մոտ 70 մարդ, որոնց թվում է Դեդ Հասանի 55-ամյա զարմիկ Թեմուրի Միրզոևը։
 

Տեսանյութը դիտել այստեղ։