Եգիպտոսում զբոսաշրջիկներով օդապարիկ է ընկել. զոհվել է 19 մարդ

11:29 • 26.02.13

Եգիպտոսի Լուքսոր քաղաքի մոտակայքում թռիչքի ժամանակ այրվել և ընկել է զբոսաշրջիկներով լի օդապարիկ, հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով եգիպտական ԶԼՄ-ներին։ Ըստ նախնական տվյալների՝ մահացել է 19 մարդ։

 

Անհատ գործարարը զբոսաշրջիկներին օդ է բարձրացրել, սակայն րոպեներ անց 300 մետր բարձրության վրա օդապարիկն այրվել է և ընկել։

 

Մահացածների և տուժածների թիվը ճշտվում է։ Զբոսաշրջիկների քաղաքացիությունը դեռևս անհայտ է։


Թռիչքի ղեկավարը հաջողությամբ դուրս է թռչել օդապարիկի ընկնելու ընթացքում և ողջ մնացել։