Իրանի միջուկային ծրագրի շուրջ նախքան բանակցությունների մեկնարկը խորհրդակցություն է անցկացվել
Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական Միության ներկայացուցիչներն Իրանի միջուկային ծրագրի շուրջ հանդիպումից առաջ քննարկում են կազմակերպել, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղար Մայքլ Մաննը։
«Խորհրդատվության ընթացքում քննարկվել է բանակցությունների ռազմավարությունը, ինչպես նաև իրանական կողմի առաջարկները։ Բանակցություններն Իրանի հետ տեղի կունենան այսօր»,-ասել է նա։
Միջնորդ «վեցյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ, Չինաստան Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի ներկայացուցիչների միջև բանակցությունները Ղազախստանում տեղի կունենան տեղական ժամանակով ժամը 13։00-ին։
«Վեցյակը» Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ փորձում է ստիպել Իրանին դադարեցնել ուրանի հարստացումը։










