Իսրայելում տրակտորը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդու
Այսօր իսրայելական Բաթ-Յամա քաղաքի հարավային լողափին տղամարդ է մահացել, ով վրաերթի է ենթարկվել տրակտորի կողմից, գրում է Корреспондент.net-ը:
Ըստ նախնական տվյալների, տրակտորի վարորդը, ով աշխատում էր նոր հյուրանոցի շինհրապարակում, չի նկատել տղամարդուն, ով արևային լոգանք էր ընդունում ավազի վրա և վրաերթի է ենթարկել նրան:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները և բժիշկները, որոնք ստիպված էին արձանագրել տղամարդու մահը: Ձևավորվել է հատուկ հետաքննիչների խումբ, որպեսզի հետազոտի դեպքի մանրամասները:
50-ամյա մահացածը տեղի բնակիչ էր, ոչ թե զբոսաշրջիկ:
Ըստ ԶԼՄ-ների, Բաթ-Յամայի լողափներում հաճախակի են տրակտորներ օգտագործում՝ աղբը հավաքելու և տարածքը հարթեցնելու համար: Բազմաթիվ հանգստացողներ սովորել են դրան և չեն կարծում, որ տրակտորները նրանց համար կարող են վտանգ ներկայացնել:










